ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ

Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ
12.04.2015 | 18:11

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նախ Վատիկանի Սրբադասման դատավարությունների նախագահ, կարդինալ Անջելո Ամատոն ընթերցեց բազմաթիվ եպիսկոպոսների խնդրանքը և սրբազան քահանայապետին խնդրեց Տիեզերական եկեղեցու վարդապետների շարքին դասել սուրբ Գրիգոր Նարեկացուն: «Նա իր կյանքով և իր վարդապետությամբ քարոզել է գեղեցկության աստվածաբանությունը, նրա խոսքի գեղեցկութունն ու աստվածաբանական միտքը միշտ մեծապես գնահատել են և պարզ ժողովուրդը, և խորիմաց աստվածաբանները: Նրա տևական ժողովրդականությունը կապված է իր գլխավոր գլուխգործոցի՝ «Մատյան ողբերգության»-ի հետ, որը ժողովուրդը պարզապես անվանում է Նարեկ և որը Աստվածաշնչից հետո հայ ժողովրդի հավատացյալների ամենատարածված գիրքն է»,- ասաց կարդինալը: Նա հիշեցրեց, որ ցեղասպանության ողբերգության մեջ ևս Նարեկացին հանդես է եկել որպես հույսի և խաղաղության կերտող: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարեց, որ ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակում է Տիեզերական եկեղեցու վարդապետ: Գրիգոր Նարեկացին Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արևելքից՝ Եփրեմ Ասորուց հետո:

Դիտվել է՝ 1098

Մեկնաբանություններ